Ալժիրը խզում է դիվանագիտական հարաբերություններն ԱՄԷ հետ

Ալժիրը խզում է դիվանագիտական հարաբերություններն ԱՄԷ հետ

Ալժիրը որոշել է խզել դիվանագիտական ​​հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ:

Նրանք պարզաբանել են՝ պատճառը երկկողմ կապերը պահպանելու բոլոր միջոցներն արդեն սպառվել են:

Տարիներ շարունակ աճող լարվածություն ԱՄԷ-ի՝ ալժիրյան սեպարատիստական խմբավորումների հետ շփումների, Լիբիայում և Սահելում ԱՄԷ-ի ռազմական ընդլայնման, ինչպես նաև Արևմտյան Սահարայի հարցում Աբու Դաբիի կողմից Մարոկկոյին ցուցաբերվող աջակցության շուրջ:

Ալժիրն արդեն իսկ քայլ առ քայլ իջեցնում էր հարաբերությունների մակարդակը՝ հունվարին կրճատելով իր դիվանագիտական ներկայությունը, իսկ փետրվարին չեղարկելով օդային հաղորդակցության մասին երկկողմ համաձայնագիրը:

ԱՄԷ-ի կողմից արձագանք դեռևս չկա:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment