«Ժողովրդավարության բաստիոնում» մարդու, քաղաքացու ազատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի

«Ժողովրդավարության բաստիոնում» մարդու, քաղաքացու ազատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի

10.09.2026 | 14:45


Պետք է արձանագրեմ, որ Արեգնազ Մանուկյանն ազատազրկված վիճակում ավելի ազատ է, քան ՔՊ-ական կին պատգամավորներն ու նախարարները։

Ձեր խաղաղ երեկոն շաքարով կիսեմ․ այսօր լրանում է երկու ամիսը, ինչ Արեգնազ Մանուկյանն ապօրինի կալանավորված է․ 2 ամիս՝ ընտանիքից, երեխաներից (այդ թվում՝ անչափահաս աղջկանից), տարեց մորից, հարազատներից հեռու։ 2 ամիս՝ մի գործի շրջանակում, որի հիմնավորվածությունը լոկ ենթադրություն է։

Ի՞նչ է կատարվում Հայաստանում, երբ քաղաքական դիրքորոշում ունենալը, իշխանությանը հիմնավոր քննադատելը և սեփական համոզմունքների համար պայքարելը մարդուն հասցնում են բանտախուց։ ՔՊ-ական իշխանությունը պետք է հասկանա՝ ճաղերի հետևում մարդուն պահելով՝ հնարավոր չէ բանտարկել նրա գաղափարները, համոզմունքներն ու պայքարը։

Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել։ «Ժողովրդավարության բաստիոնում» մարդու, քաղաքացու ազատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի։ Անհնար է այլևս դիմանալ գործող բռնատիրական համակարգին։

Սոնա ԱՂԵԿՅԱՆ

Մեկնաբանություններ

Leave a Comment