Վեց ամիս հետո Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար (տեսանյութ)


Տեսանյութ


Վեց ամիս հետո Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

 

Ճանապարհի կառուցված հատվածները միացնելու համար պակասում էր ընդամենը 270 մետր։ Այս հատվածը տարիներ շարունակ անավարտ էր մնացել գույքային վեճի և դատական արգելանքի պատճառով։ Այժմ խնդիրները լուծված են, և շինարարությունն արդեն մեկնարկել է։

 

Նոր հատվածը կամբողջացնի Երևանի արևմտյան ճանապարհային օղակը։ Տարանցիկ հոսքերի մեծ մասը կուղղվի շրջանցիկ ճանապարհով՝ թեթևացնելով հարակից և կենտրոնական փողոցների երթևեկությունը։

Միաժամանակ Երևանի արևմտյան հատվածն ավելի լավ կկապվի Աշտարակի խճուղուն և Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքին։

 



Leave a Comment