ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անտաղանդ քաղաքական գործիչ է, ով իր երկիրը կտանի մեծ խնդիրների։ Այս մասին բլոգեր Ալեքսանդր Լազարևի ալիքում հայտարարել է Ուկրաինայից հեռացած քաղաքագետ Յուրի Դուդկինը, գրում է politnavigator.news–ը։
«ՇՀԿ անդամ նախկին Խորհրդային Միության պետությունների ղեկավարները խոսել են ռուսերեն, բացառությամբ մեկ անձի՝ Փաշինյանի։ Նա նախկինում խոսում էր ռուսերեն, բայց հիմա, տեսնում եք, որ նա եվրոպականանում է, և արագ տեմպերով։ Եվ նա որոշել էր անցնել հայերենի որոշակի շփոթություն առաջացնելով ներկաների շրջանում։ Հասկանալի է այն, թե ինչո՞ւ Սին, կամ Մոնղոլիայի նախագահը, կամ Պակիստանի նախագահը ռուսերեն չէին խոսում։ Բայց Հայաստանը, տեսնում եք, որոշեց այդպես հայտարարություն անել։ Ես ուզում եմ հարցնել, արդյոք նա նաև հայերե՞ն է խոսել, երբ նստած էր Թրամփի կողքին՝ Օվալաձև աշխատասենյակում։ Դա հետաքրքիր հարց է», – ասել է Դուդկինը։
«Ավելացնեմ, որ կա շատ զվարճալի տեսանյութ, երբ նա հրաժեշտ է տալիս Ալիևին, և Ալիևը նրան ռուսերեն ասում է. «Կրկին կհանդիպենք»», – նշել է հաղորդավարը։
«Ալիևը կրթված մարդ է, ի տարբերություն Փաշինյանի։ Մյուս կողմից, Փաշինյանը միջակություն և հիմար է, ով այդ գեղեցիկ երկիրն ու հայ ժողովրդին խորասուզում է շատ տհաճ ապագա իրադարձությունների մեջ։ Նման վարչապետից Հայաստանը չի կարող ավելի լավ բան ակնկալել, իսկ Հայաստանում վարչապետն ամբողջությամբ տիրապետում է գործադիր իշխանությանը», – մեկնաբանել է քաղաքագետը։
Հարկ է նշել, որ անցյալ տարի՝ Երևանում կայացած «Եվրոպական գագաթնաժողովում», Փաշինյանը անգլերեն էր խոսել՝ «Զելենսկիին հաճոյանալու համար»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը