«Ուկրաինան հարվածել է Դաղստանի ծովային առևտրային նավահանգստին»․ Զելենսկի

«Ուկրաինան հարվածել է Դաղստանի ծովային առևտրային նավահանգստին»․ Զելենսկի

Ուկրաինայի զինվորականները մեկ օրվա ընթացքում հարվածներ են հասցրել Ռուսաստանի ութ ենթակառուցվածքային օբյեկտի։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Այս մեկ օրվա ընթացքում մեր զինվորները հարվածներ են հասցրել Ռուսաստանի ենթակառուցվածքային ութ օբյեկտի, որոնք աշխատում են պատերազմի համար։ Խոցվել է Յամալո-Նենեցյան տարածաշրջանում գտնվող նավթավերամշակման գործարանը, ինչպես նաև Դաղստանի ծովային առևտրային նավահանգիստը։ Հարվածների տակ են հայտնվել նաև Մոսկվայի, Վորոնեժի, Աստրախանի և Բրյանսկի մարզերում գտնվող օբյեկտներ։ Ռուսաստանը շարունակում է ամեն օր իր ահաբեկչությունը Ուկրաինայի դեմ և ամեն օր ստանում է արդար պատասխան», – նշել է Զելենսկին։

Leave a Comment