ՀՀ Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Փյունիկը» հաղթել է «Սարդարապատին» – armeniatoday.am

Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Փյունիկը» 4։2 հաշվով հաղթել է «Սարդարապատին», հայտնել է Armenian Premier League-ն։

«Փյունիկի» կազմից աչքի են ընկել Դանիիլ Կուլիկովը, Յասոնաս Պիկիսը (2 գոլ) և Սերգեյ Վակուլենկոն, իսկ «Սարդարապատից» գոլերի հեղինակ են դարձել Համլետ Մինասյանը և Միսակ Հակոբյանը:

Վեց տուրի արդյունքներով «Փյունիկն» իր վաստակած 14 միավորով հաստատվել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում՝ 4 միավորով զիջելով առաջատար «Նոային»։ «Սարդարապատ»-ն ունի 10 միավոր և գտնվում է 6-րդ տեղում։

Հաջորդ փուլում «Փյունիկը» կմրցի «Շիրակի», իսկ «Սարդարապատը»՝ «Ալաշկերտի» հետ։

Leave a Comment