Մեղրիի քաղաքապետը կալանավորվել է • ԿԵՆՏՐՈՆ.am • Նորություններ և լուրեր Հայաստանից և Արցախից

Մեղրիի քաղաքապետը կալանավորվել է

Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է․ այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»։

«Առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու և ստանալու դեպքերով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նույն վարույթի շրջանակում ձերբակալված ևս 6 անձանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքը և տնային կալանքը»,– «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Երեկ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում Խաչատուր Անդրեասյանը ձերբակալվել է։

Leave a Comment