Մեղրիի համայնքապետը կալանավորվել է | Radar Armenia

Մեղրիի համայնքապետը կալանավորվել է

Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է. Radar Armenia-ն տեղեկացավ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու և ստանալու դեպքերով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նույն վարույթի շրջանակում ձերբակալված ևս 6 անձանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքը և տնային կալանքը»,-ասացին կոմիտեից։

Հիշեցնենք, որ նա երեկ էր ձերբակալվել։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment