
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվի բանտից անգամ հայ ռազմագերիները ահազանգում են ՀՀ-ի դեմ «կարվող» վտանգավոր գործերի մասին, մինչդեռ Երևանում մարդիկ «ապրում են» դավին՝ անտեղյակ, ցավին՝ անտարբեր։ Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հերթական տագնապի ազդանշանն է ուղարկել, որով փոխանցել է, որ հայ գերիների իրավունքների ամբողջական խախտումներին զուգահեռ, միաժամանակ նաև ՀՀ-ի դեմ հսկայական գործ է «կարվում»:
Դե, հիմա ասեք, ոնց անենք, ոնց բացատրենք մարդկանց, ընդդիմադիր թե կիսաընդիմադիր, իշխանական թե կիսաիշխանական, գրագետ թե կիսագրագետ, որ «դինջ» լռվելը կյանքում և, հատկապես, քաղաքական կյանքում հղի է լրջագույն վտանգներով։ Եվ դա արդեն ոչ թե «դասական» լինել-չլինելու վտանգ է, այլ՝ բացառապես պետություն չունենալու և չլինելու»։