«Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս»․ Լևոն Ազիզյան ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս»․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս։ Անցած օգոստոսը դարձել է մոլորակի վրա դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենատաք օգոստոսը։ Այս մասին վկայում են ERA5 վերավերլուծության տվյալները։

Օդի գլոբալ միջին ջերմաստիճանը կազմել է +16,96 °C, ինչը 0,84 °C-ով բարձր է 1991–2020 թվականների միջին ցուցանիշից։
Մինչ այդ առաջին տեղը կիսում էին 2023 և 2024 թվականների օգոստոս ամիսները 16,82°C-ով»։

Աղբյուրը`   Լևոն Ազիզյան

Leave a Comment