Ռոբոտ-ոստիկանները սկսել են պարեկություն իրականացնել Չինաստանի քաղաքներից մեկում

Ռոբոտ-ոստիկանները սկսել են պարեկություն իրականացնել Չինաստանի քաղաքներից մեկում

Չինաստանի Շենժեն քաղաքի Բանթյան շրջանում գործարկվել է ռոբոտացված ոստիկանական կետ, որտեղ ծառայություն են իրականացնում մարդանման ռոբոտներ, ռոբոտ-շներ, անօդաչու թռչող սարքեր և անօդաչու պարեկային մեքենաներ։

Ռոբոտները կարող են ինքնուրույն պարեկություն իրականացնել, հայտնաբերել կասկածելի վարքագիծ, մասնակցել անհետ կորած մարդկանց որոնմանը, ընդունել ահազանգեր և արձագանքել արտակարգ իրավիճակներին։

Ներկայում ռոբոտները աշխատում են ոստիկանների հետ համատեղ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment