Անցած օգոստոսը դարձել է մոլորակի վրա դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենատաքը ERA5 վերավերլուծության համաշխարհային տվյալների համաձայն, հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Ըստ վիճակագրական տվյալների՝ մոլորակի վրա գրանցվել են օդի ջերմաստիճանի աննախադեպ բարձր ցուցանիշներ։ Օգոստոսին օդի գլոբալ միջին ջերմաստիճանը կազմել է +16.96 °C։
Այս ցուցանիշը 0.84 °C-ով բարձր է 1991-2020 թվականների միջին բազմամյա ցուցանիշից, պարզաբանել է Ազիզյանը։
Նա նշել է, որ մինչ այս ամենատաքն են համարվել 2023 և 2024 թվականների օգոստոս ամիսները, երբ միջին ջերմաստիճանը կազմել էր +16.82 °C։
