Խաչանովը դուրս է եկել US Open-ի կիսաեզրափակիչ – armeniatoday.am

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն դուրս է եկել ԱՄՆ բաց առաջնության (US Open) կիսաեզրափակիչ` կրկնելով է մրցաշարում իր լավագույն արդյունքը: Խաչանովը US Open-ի կիսաեզրափակիչ էր հասել na7 2022 թվականին։

Քառորդ եզրափակչում Խաչանովը հաղթել է բելգիացի Ալեքսանդր Բլոքսին։ Մրցակիցը երրորդ սեթում հրաժարվել է պայքարը շարունակելուց, երբ հաշիվը Խաչանովի օգտին 6:2, 7:5, 3:2 էր։

Խաչանովը ATP-ի համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 50-րդ տեղը։ Եզրափակիչ դուրս գալու համար նա կմրցի աշխարհի երկրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևի հետ, որը US Open-2026-ի առաջին համարի դասակարգված թենիսիստն է։
Անձնական հանդիպումներում Զվերևը Խաչանովին գերազանցում է 6:3 հաշվով։ US Open-ում թենիսիստները նախկինում չեն հանդիպել։

US Open-ը «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից մեկն է և օրացուցային տարվա այս շարքի վերջին մրցաշարը։

Leave a Comment