Մոլդովայի և Նորվեգիայի իշխանությունները հայտարարել են, որ Քրշինևից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մեկնելը հապաղել է մոլդովական օդային տարածք ռուսական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ներթափանցման պատճառով:
Չորեքշաբթի օրը Զելենսկին ներկա է գտնվել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորությանը: Արարողությունից կարճ ժամանակ անց նա լքել է Նորվեգիան և ուղևորվել Կանադա՝ կանգառ կատարելով Իսլանդիայում:
Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն NRK ազգային հանրային հեռարձակողին ասել է. «Նրա ինքնաթիռին քիչ էր մնում դիպչեր անօդաչուն, երբ նա օդ էր բարձրանում Մոլդովայից: Սա այն իրականությունն է, որի հետ նա ստիպված է առերեսվել»:
Ուկրաինայի նախագահի գրասենյակում AFP գործակալության աղբյուրը Զելենսկու համար ռիսկի մասին հայտարարություններն անվանել է «չափազանցություն»: «Մոլդովայում տագնապ է հայտարարվել, երբ ԱԹՍ-ն մտել է մոլդովական և ռումինական օդային տարածք», — նշել է գործակալության զրուցակիցը:
FT-ի փոխանցմամբ, Զելենսկին առաջարկել է օդ բարձրացնել ուկրաինական F-16 կործանիչը՝ անօդաչուն խոցելու համար: Ուկրաինայի իշխանությունները սկսել են միջադեպի հետաքննությունը, ասված է հրապարակման մեջ:
ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով տուժածներ և ավերածություններ չեն եղել:
