Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարևորել է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը բոլոր ուղղություններով՝ ռազմավարական համագործակցության վերաբերյալ երկկողմ հռչակագրին համապատասխան։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրվել է նաև, որ Բարգուշատի թունելի կառուցման աշխատանքներն արդեն անցել են գործնական փուլ։