Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում


Միջազգային


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սեպտեմբերի 9-ին Սիրիայում, անվտանգության գոտում, գտնվող Հերմոն լեռան տարածք այցելության ժամանակ հայտարարել է, որ Իրանը շուտով պարտություն կկրի տարածաշրջանային դիմակայությունում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է I24 հեռուստաալիքը։


«Մենք շատ մոտ ենք դրան։ Մենք հանձնառու ենք այս խնդրի լուծմանը և կանենք դա»,- հայտարարել է Նեթանյահուն։ Նա մանրամասնել է, որ վերջին մարտական ​​գործողությունների ընթացքում Իսրայելն ամրապնդվել է Հերմոն լեռից մինչև Յարմուկ գետն ընկած տարածքում և արևմուտք՝ մինչև Միջերկրական ծովի ափ։


Լրատվամիջոցը սակայն չի հայտնել, թե որքան երկար են իսրայելական ուժերը մնալու Սիրիայում և ինչ նոր ռազմական գործողություններ կարող է ձեռնարկել Իսրայելը։


 


Leave a Comment