Աստվա՞ծ, թե՞ մամոնա

Աստվա՞ծ, թե՞ մամոնա

10.09.2026 | 00:04

Պետք է պատրաստվենք աշխարհաթող լինելու:

Քո ուզածը ամբողջական ու կատարյալ բավարարո՞ւմն է միայն, որ գտնում ես Իմ մեջ, թե՞ նաև այն գոհացումը, որ կարելի է ստանալ աշխարհից:

Որովհետև դու երբեմն ինքնաբերաբար ծառայում ես թե՛ Աստծուն, և թե՛ մամոնային. իսկ եթե չես էլ փորձում ծառայել, ապա, այնուհանդերձ, վարձ ես պահանջում և՛ Աստծուց, և՛ մամոնայից:

Եթե Ինձ համար է արվում աշխատանքը, ապա անշուշտ կվարձատրվես, բայց եթե միաժամանակ դառնում ես աշխարհին ու մարդկանց, նրանցից փոխհատուցում պահանջելով` այս արդեն ճիշտ չէ:

Երբեք մի ակնկալիր որևէ մեկից սիրո կամ երախտագիտության արտահայտություներ:

Ինձ մոտ է պատասխանը. Ես եմ, որ քեզ պիտի տամ անհրաժեշտ վարձը:

Մեկնաբանություններ

Leave a Comment