ՊՆ-ում քննարկել են ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերը

Սեպտեմբերի 9-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը, հայտնել է ՊՆ մամուլի ծառայությունը։

Նիստը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Մասնակիցները քննարկել են նախորդ հանդիպման ընթացքում բարձրացված հարցերով կատարվող աշխատանքները և համապատասխան միջոցառումների ընթացքը։ Նիստի ավարտին հստակեցվել են խմբում ընդգրկված մարմինների փոխգործակցությունն ու հետագա անելիքները։

Ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը ստեղծվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, որը հրապարակվել է 2026 թվականի օգոստոսի 19-ին։

Leave a Comment