ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Լեհաստանում է

Սեպտեմբերի 7-ից աշխատանքային այցով Լեհաստանում է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Այցի շրջանակում պատվիրակությունը մասնակցել է ցուցադրական վարժանքի:

Էդվարդ Ասրյանը ներկա է եղել նաև Կելցեի սպառազինության միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը։

ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment