Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ArmLur

9 Սեպտեմբերի, 2026

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին հայտնել էինք, որ Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին 7 զինվոր վրաերթի են ենթարկվել։ Դեպքով ձերբակալվել է ՊՆ N զորամասի գումարտակի շտաբի պետը։

Leave a Comment