ՌԴ ՊՆ «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 36-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

9 Սեպտեմբերի, 2026

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Պետրոս Ա․-ն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։

Leave a Comment