Իրանի Մինաբ քաղաքում ընտանիքները հավաքվել են Շաջարեհ Թայեբեհ դպրոցի ավերակների մոտ՝ հարձակման հետևանքով զոհվածների հիշատակը հարգելու համար։
Դպրոցը ավերվել է պատերազմի առաջին օրը տեղի ունեցած ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով։ Նախնական տվյալներով՝ հարվածի հետևանքով զոհվել է շուրջ 120 երեխա։ Զոհերի և տուժածների վերջնական թիվը դեռևս ճշտվում է, իսկ միջադեպի ամբողջական հանգամանքները շարունակում են մնալ հետաքննության առարկա։
Դպրոցի տարածքում պահպանվել են հարվածի հետևանքները՝ ավերված շինության հատվածներ, փլատակներ և վնասված գույք։ Տեղի բնակիչներն ու զոհվածների հարազատները շարունակում են այցելել տարածք՝ ծաղիկներ և այլ հիշատակի իրեր թողնելով զոհերի հիշատակին։
Radar Armenia-ն ֆոտոշարք է ներկայացնում։
