«Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ խնդիր ունենք շենքերի ներսում»․ Արամազդ Ղալամքարյան

«Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ խնդիր ունենք շենքերի ներսում»․ Արամազդ Ղալամքարյան

Բյուրեղավանի ջրամատակարարման համակարգից վերցված ջրի նմուշներում որևէ շեղում չի արձանագրվել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։

Նրա խոսքով՝ «Վեոլիա Ջուր»-ի, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և տեսչական մարմնի կողմից ստուգված բոլոր հասցեներում ջրի քլորի պարունակությունը եղել է սահմանված նորմերի շրջանակում։

«Բայց խնդիր ունենք շենքերի ներսում․․․ Այսօր որոշվել է արագացված կարգով Բյուրեղավանի համար նոր ջրագիծ կառուցել և քաղաքում ապահովել 24-ժամյա ջրամատակարարում»,- հայտնել է Ղալամքարյանը։

«Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ խնդիր ունենք շենքերի ներսում»․ Արամազդ Ղալամքարյան

Leave a Comment