
Իրանի զինված ուժերը գտնվում են լիակատար մարտական պատրաստության վիճակում և մտադիր են առանց տատանվելու ամեն անգամ պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած նոր ռազմական ագրեսիայի։ Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը վերահաստատում է ԱՄՆ-ի ագրեսիվ գործողությունների պայմաններում երկրի ինքնիշխանությունն ու ազգային շահերը պաշտպանելու իր վճռականությունը, ինչպես նաև ընդգծում է, որ Իրանի զինված ուժերն առանց տատանվելու կօգտվեն ինքնապաշտպանության իրենց անքակտելի իրավունքից և վճռական պատասխան կտան հակառակորդի ցանկացած ռազմական ագրեսիայի»,- նշվում է հայտարարության մեջ։