Ինչի համար կօգտագործվեն քաղաքային շարժական փոշեկուլները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինչի համար կօգտագործվեն քաղաքային շարժական փոշեկուլները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի փողոցների ամենօրյա մաքրումն առավել արագ և արդյունավետ կազմակերպելու նպատակով ձեռք է բերվել 20 քաղաքային շարժական փոշեկուլ։

Նոր սարքերը նախատեսված են այն տարածքների մաքրման համար, որտեղ խոշոր տեխնիկայի կիրառումը դժվար է կամ ոչ արդյունավետ։ Դրանք կօգտագործվեն մայթերում, հրապարակներում և դժվար հասանելի այլ հատվածներում՝ մանր աղբն ու տերևները հավաքելու համար։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է նոր սարքերի հնարավորություններին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment