Գեղարքունիքում դպրոցներին առնչվող գործով կալանավորվածներ կան – armeniatoday.am

Գեղարքունիքում սեպտեմբերի 8-ին ձերբակալված պաշտոնյան և 2 անձ, այդ թվում՝ դպրոցի 1 տնօրեն կալանավորվել են, ևս մեկ անձի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, Armenia Today-ը տեղեկացել է Հակակոռուպցիոն կոմիտեից։

Կոմիտեից հավելել են, որ մնացած մեղադրյալների նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ:

ՀԿԿ-ից սեպտեմբերի 8-ին հայտնել էին, որ ձերբալությունները կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում են։ Քննության տվյալներով՝ պաշտոնյան (մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյան-խմբ․) մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով ենթադրյալ կաշառք ստանալու մեջ։ Ձերբակալվածների թվում մի քանի տնօրեն կար, բայց ՀԿԿ-ից չէին հստակեցրել, թե, ընդհանուր առմամբ, քանի ձերբակալված կա։ 

Leave a Comment