Ո՞ւր էր Քոչարյանն ողջ Արցախի հանձնման ժամանակ, որ հիմա պետք է Տիգրանաշենը փրկի. ոչ նստած էր, ոչ կաշկանդված. նա այդ օրերին Հունաստանում էր



Քոչարյանին անազատության մեջ են պահում որպեսզի չխանգարի Տիգրանաշենի հանձնմանը: Զավեշտալի, եթե չասենք հիմար թեզ է, բայց դա չխանգարեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին, որպեսզի ասպարեզ նետի «Միակ տղամարդու» միակության, բացառիկության, հզորության և ամենազորության միֆը սպասարկող հերթական զառանցանքը:

Միանգամայն տրամաբանական հարց է առաջանում, թե ինչպե՞ս: Հիրավի, ինչպե՞ս պետք է խանգարի Քոչարյանը: Սողոմոնյան Վիկոյի ռուսախոս զառամյալ տիկնանց գումարտա՞կն է համազորային գործողություն իրականացնելո՞ւ: Դժվար թե: Իրենց տելեգրամյան աղբակույտերո՞վ է տեղեկատվական հուժկու հարված հասցնելու Նիկոլին: Գուցեև, բայց Նիկոլի վեջին չեն եղել, չեն ու չեն լինելու: Իսկ գուցե իր բազմամիլիոնանոց աջակիցների բանակին է հանելու և լցնի փողոց, կաթվածահար է անելու փողոցներն ու պետական ապպարատը: Չենք հավատում, սկզբի համար գոնե դատարանի բակում իրեն աջակցողների թիվը մի երկու գազել ժողովրդից ավել պետք է լինի: Սարկազմը մի կողմ. Քոչարյանն իր լավագույն վարկանիշի ժամանակ չուներ «ինչպե՞ս» հարցին բավարար պատասխանը, իսկ հիմա՝ առավել ևս:

Հաջորդ տրամաբանական հարցը «Ինչո՞ւ»-ն է: Դիցուք՝ նախորդ հարցի պատասխանները սխալ են ու Քոչարյանը կարող է խանգարել Տիգրանաշենի հանձնմանը, բայց ինչո՞ւ նա պետք է խանգարեր ու որ ավելի էական է, բա որ տենց խանգարող տղա էր, ինչո՞ւ չխանգարեց, երբ հանձնվում էր Լաչինը, հետո՝ Փառուխը, հետո՝ միջանցքը, հետո Ստեփանակերտն ու ամբողջ Արցախը: Տիգրանաշենն իհարկե ռազմավարական նշանակություն ունի, բայց այն բոլոր առումներով ու բոլոր մասշտաբներով զիջում էր Արցախին: Ո՞ւր էր Քոչարյանն այդ ժամանակ: Ի դեպ, ոչ նստած էր, ոչ կաշկանդված, ավելին՝ հենց հայաթափման օրերին Հունաստանում էր, եթե չենք սխալվում: Պատասխանի տարբերակները շատ են, բայց ոչ մեկը Քոչարյանին պատիվ չի բերում:

Հիմա գանք այս էժանագին պոպուլիզմի հեղինակբերին: Օրինակ՝ Բագրատ Միկոյան ՋԱՆ, կլինի՞ չվիրավորեք մեր բանականությունը: Նույն հաջողությամբ կարող եք պնդել, որ Քոչարյանն անազատության մեջ է, որպեսզի չխանգարի աստերոիդի հարվածին, արևի խավարմանը, սեքուալ հեղափոխությանը և այլն… Մի բան էլ. կանխազգալով Միկոյանի մտքի թռիչքը, խնդրում ենք, հորդորում և պահանջում ենք, էս հիմար ու գոյություն չունեցող տրամաբանական շղթայի մեջ չփորձեք խցկել Սերժ Սարգսյանին ձեր հավերժական «Սաղ Սերժն ա մեղավոր» բանաձևի շրջանակներում: Կամ էլ, ում ենք ինչ բացատրում՝ արեք ձեր անելիքը և ստացեք ձեր հասանելիքը՝ քամահրանքն ու զզվանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment