«Մենք կաշկանդվածություն չունենք որևէ բիզնեսում վերահսկողություն անելու»․ Էդուարդ Հակոբյան

«Մենք կաշկանդվածություն չունենք որևէ բիզնեսում վերահսկողություն անելու»․ Էդուարդ Հակոբյան

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո Նարեկ Նալբանդյանի բիզնեսներում հարկային պարտավորությունների մասով ուսումնասիրություններ իրականացրե՞լ եք»,- լրագրողը դիմեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին։ «Մենք որևէ կաշկանդվածություն չունենք որևէ բիզնեսում վերահսկողություն անելու, և եթե խոսում ենք տվյալ անձի հետ փոխկապակցված բիզնեսների մասին, միշտ եղել են ստուգումներ՝ առանց բացառության։ Իմ պաշտոնավարման ընթացքում պարբերաբար տարբեր բիզնեսներ հայտնվել են մեր ուշադրության կենտրոնում»,- ի պատասխան ասաց ՊԵԿ նախագահը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրավապահ մարմիններին հանձնարարել է վարույթ նախաձեռնել Նարեկ Նալբանդյանի նկատմամբ։

«Մենք կաշկանդվածություն չունենք որևէ բիզնեսում վերահսկողություն անելու»․ Էդուարդ Հակոբյան

Leave a Comment