
«Խոսվում էր ադրբեջանցիների հետ գնալու մասին, իշխանության կողմից խոստումներ էին տրվում, որ սահմանազատման արդյունքում նրանք հետ կգնան, բայց դա տեղի չի ունենում»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց ՔՊ-ական պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին։ «ՀՀ-ի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովները, որոնք զբաղվում են սահմանազատմամբ, նստել, խոսել և պայմանավորվել են, որ սահմանազատումը կիրականացվի հյուսիսից հարավ՝ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանակետից մինչև հարավ, դա որոշակի հերթականություն և հաջորդականություն ունի»,- պատասխանեց Խանդանյանը։
Լրագրողի դիտարկմանը՝ մտահոգություն կա, որ հերթը չի հասնի Սյունիքի, Վայոց ձորի հատված, ասաց․ «Ինչո՞ւ պիտի չհասնի, ձեր կարծիքով Ադրբեջանը չի ուզո՞ւմ սահմանազատվի նաև այդ հատվածում»։