
«Քննարկում ենք մի թեկնածուի թեկնածություն, ով մերժելով դոգմատիզմը, լիբերալիզմի ամենավառ դիրքերից հանդես գալով, դոգմատիկ կերպով պնդում է, որ պետք է ընդունել Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսությունը, չկա այլ ճշմարտություն, բացի Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսությունը»,- ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ական Մարիա Կարապետյանի թեկնածության քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Եթե մի օր Փաշինյանն ասի, որ ՀՀ-ն պիտի կործանվի, որ Ադրբեջանի Հանրապետությունն ապրի, Մարիա Կարապետյանը դրա մասին մի հատ գաղափարական տեքստ կգրի. այնպես կհիմնավորի, համարյա կհամոզի մի քիչ անտեղյակ մարդուն»,- շարունակեց ընդդիմադիր պատգամավորը։