Հայաստանից արտահանման ընդհանուր ծավալը նվազել է 6,7%-ով – Նորություններ 09.09.2026

2026 թվականի առաջին կեսին Հայաստանից արտահանման ընդհանուր ծավալը նվազել է 6,7%-ով։ Այս մասին սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացքի մասին հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Ընդ որում, ինչպես նշեց նախարարը, ներմուծումն աճել է 4%-ով։ «6 ամսվա ընթացքում առևտրային հաշվեկշիռը վատթարացել է 480 մլն դոլարով, ինչը տոկոսային արտահայտությամբ կազմում է 20%», – ասաց նախարարը։

 

Leave a Comment