Միրզոյանն ու Բայրամովը նոր հանդիպում կունենան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը շուտով կհանդիպեն։ Այս մասին տեղական լրատվամիջոցներին ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Նա չի նշել բանակցությունների ամսաթիվը կամ վայրը, միայն հավելել է, որ նրանք վերջին անգամ կարծիքներ են փոխանակել մի շարք հարցերի շուրջ Բիշքեկում։

Leave a Comment