Իրանը շարունակում է բալիստիկ հրթիռներով հարվածներ հասցնել Հորդանանին

Հորդանանը հայտարարել է, որ Իրանից իր տարածքի ուղղությամբ արձակվել է 20 բալիստիկ հրթիռ, որոնցից 18-ը հակաօդային պաշտպանության ուժերը որսացել և ոչնչացրել են, իսկ երկուսը ընկել են բնակավայրերից հեռու գտնվող տարածքներում։

Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։

Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել, նշվում է նյութում։

Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ իրանական նավթատարների դեմ իրականացված հարվածներին ի պատասխան՝ հարվածել է Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմակայանին։

Leave a Comment