Tert.am-ը գրում է.
Դուք և ձեր քույրը Դուբայում հանգստանում էիք, երբ արցախահայությունը բռնի տեղահանվում էր։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանին։
«Տիկին Վարդանյան, սկանդալային տարբեր պատմությունների ու հրապարակումների այլ մանրամասներ չներկայացրեցի՝ հաշվի առնելով ձեր հայրիկի լուսահոգի լինելու հանգամանքը, բայց կարծում եմ, որ այդպիսի տեղեկությունները մամուլում չափազանց շատ են։ Հիմա իմ հարցը վերաբերում է այլ բանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 31-ի մի հրապարակմանը, որտեղ «Հրապարակ օրաթերթ»-ը գրել էր՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը և նրա քույրը՝ Երևանի ավագանու նորընտիր անդամ Նուարդ Վարդանյանը, իրենց հանգիստն են անցկացնում Դուբայում։
Ինչի՞ համար եմ ես այս հրապարակումը առանձնացրել, որովհետև դա տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերի վերջին, ճիշտ այն ժամանակահատվածում, երբ արցախահայությունը բռնի տեղահանվում էր Արցախից։ Ես ուզում եմ իմանալ, դուք՝ որպես հանրային ծառայող, պետական բարձրաստիճան պաշտոնատար անձ, ի՞նչ պատասխանատվություն և ի՞նչ գիտակցում եք ունեցել հենց այդ օրերին ձեր հանգիստը անցկացնելու ձեր քույրիկի հետ»,- հարցրել է նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: