Հումանիզմը հուշում է, որ պետք է օգնել մերձավորներին, ուստի անսալով այս պոստուլատին, որոշել ենք մեթոդական և գաղափարական օգնություն մեր փոքրիկ եղբորը՝ Բորիս Մուրազիին: Բորյա, լսի, իրոք հանաք չենք անում, որ ավելի շուտ կզակդ կտեսնես, քան մանդատ: Ճշմարիտ-ճշմարիտ ենք ասում, չի լինելու նման բան, անգամ եթե Քոչարնանենք էլ մարդ չունենան, բայց մի հատ ազատ մանդատ լինի մոտները: Ավելի շուտ իրենց ոսկեգույն ռետրիվերին կտան էդ մանդատը, քան քեզ: Շատ չնեղվես, բայց էդ ռետրիվերի վրա իրենք շատ ավելի շատ փողել են ծախսում, քան քո ու հենց այս միտքն էլ ուզում ենք զարգացնել: Բորիկ, Քոչարյանը հիմա իրոք խնդիրների մեջ է ու կա շատ լուրջ հավանականություն, որ էս անգամ ագռավի սռոկ ա գրկելու, ակտիվներն էլ խլելու են: Դու էլ, մենք էլ գիտենք դա, գիտենք, որ շաբաթներ տևած բանակցությունները վերջին տարիների իր գլխավոր գործընկերոջ և օրթախի՝ Նիկոլի հետ, արդյունքներ չեն տվել, որովհետև եթե մինչև 2026 թվականի ընտրությունները Քոչարյանը Նիկոլին պետք էր ազատության մեջ, որպես ընդդիմության ցանկացած շարժ վիժեցնող գործոն, ապա ընտրություններից հետո Քոչարյանն իրեն ամբողջովին սպառել է այդ սեգմենտում: Մյուս կողմից, լեգիտիմության սուր ճգնաժամի մեջ հայտնված Նիկոլ կա, որին պետք է հնչեղ էպատաժ ու պոպուլիզմ, փող և գոնե ինչ-որ խաղաթուղթ՝ ռուսների հետ քաղաքական առևտրի համար: Այս տեսնակյունից իր քաղաքական ու ընդդիմադիր պոտենցիալը մինչև քոքը մաշած Քոչարյանը միանգամայն նոր գրավչություն է ստանում որպես մատաղի ուլ և պատանդ: Հիմա կասես սա ի՞նչ կապ ունի ինձ հետ ու պրիչյոմ տուտ Աննա Հակոբյանը, Բորիկ ջան: Բացատրում ենք. շուտով, շատ շուտով քեզ ասվելու է, որ Բորյա ջան, կներես, բայց էլ փարա չկա, հազիվ մեր նաֆարին ենք պահում, կամ ոտքդ կախ քցի, բայց շարունակի մեր համար տեղեկատվական սևագործ բանվորի (ժարգոնով ասած՝ համբալի) գործ անել, կամ տես, թե ինչ ես անում: Չեմ զարմանա, եթե արդեն ասած էլ լինեն: Ու դու, Բորիկ ջան, էլի կմնաս օդում: Կարող ես իհարկե փորձել վերադառնալ հին հովանավորների մոտ, բայց Ծառուկյանը նստած է, Վանեցյանին պետք չես, Գռզոն էլ կարող ա տարածք տրամադրի նորից, բայց փող տվողը չի: Դրա համար, արա ձիով քայլ, ու կպի Աննա Հակոբյանի կանալին: Համ լուրջ կռիշ ա, հան կթողնի քֆրտես, համ լուրջ փողեր կան, համ էլ նորություն ա, էլի մեկ ա էդքան մարդու տակ եղել ես՝ զուտ սուբորդինատիվ իմաստով (համենայն դեպս՝ հուսով ենք, որ զուտ…), Աննային հպատակվելը ի՞նչ կփոխի: Հա, էլ չես կարա նորաձև կրթվելով ու հաջողակ տղամարդ ձևացնելով պրծնես, որովհետև հիմա Աննան բռնության անթարկված կանանց և տղամարդկանցով ա զբաղվում, բայց դե արդյո՞ք դա խնդի՞ր ա, մի բան էլ դու բստրի, ասա քեզ էլ են բռնության ենթարկել: Կարող ես անգամ ասել, որ Կիվիրյանն է եթարկել, բայց նայի, հավեսի չընկնես ու ասես, որ սեռական բռնություն է եղել, մենք քեզ տենց չենք ճանաչում, Բորիկ ջան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: