Այսօրվա Հայաստանի կառավարության ղեկավարը մի քանի օրվա ընթացքում սարքեց այդ քրեական գործը, որպեսզի կարողանա ինչ-որ առիթ ունենա Սամվել Կարապետյանին պահել կալանքի տակ։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադարձնալով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ծովինար Վարդանյանի դիտարկմանը, թե «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը գեներատորներ է ունեցել Քելբաջարի տարածքում, որոնք այնտեղից հանվել են, սակայն հետո դա ներկայացվել է որպես կորուստ և պետական աջակցություն է ստացել։
«Մինչև այսօր բոլորը գիտեն, թե ով է սեփականատերը այդ գույքի, և որ որևէ աղերս չունի Սամվել Կարապետյանը այդ գույքի հետ։ Նա ունի այլ բազմաթիվ պրոյեկտներ, որտեղ մենք ներգրավված ենք եղել, բայց այդ մեկի հետ կապ չունի, քանի որ բոլորը գիտեն, անգամ Երևանում գիտեն, թե ով է սեփականատերը»,- ասաց նա։