
Ռուսաստանի Գորոդեց քաղաքում 14-ամյա դպրոցական է մահացել ֆիզկուլտուրայի դասի ժամանակ, հայտնել է Նիժնի Նովգորոդի մարզի կրթության վարչության պետ Միխայիլ Պուչկովը։
Նախնական տվյալներով՝ տղան վատացել է տաքացման վարժությունների և թեթև վազքի ժամանակ։ Երեխան հանկարծակի կորցրել է գիտակցությունը։ Բժիշկների՝ վերակենդանացման միջոցառումները արդյունք չեն տվել։