Brent տեսակի նավթի գինը սեպտեմբերի 9-ին բարձրացել է մինչև 99,22 դոլար մեկ բարելի դիմաց՝ հասնելով հուլիսից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Գների աճը պայմանավորված է Մերձավոր Արևելքում լարվածության նոր սրմամբ և նավթի մատակարարումների հնարավոր խափանումների մտավախությամբ։
Reuters-ի փոխանցմամբ՝ Brent-ի ֆյուչերսների գինն աճել է 1,3 տոկոսով։ ԱՄՆ-ի WTI տեսակի նավթը թանկացել է 1,2 տոկոսով՝ հասնելով 94,13 դոլարի մեկ բարելի դիմաց։
Օգոստոսի սկզբից Brent-ի գինը բարձրացել է շուրջ 25 տոկոսով։ Շուկան արձագանքում է տարածաշրջանում վեց ամիս շարունակվող պատերազմի ավարտի վերաբերյալ սպասումների թուլացմանն ու ռազմական գործողությունների վերսկսմանը։
