ԱՄՆ-ը Պարսից ծոցում հարված է հասցրել իրանական նավթատար նավերին


Միջազգային


Ամերիկյան զինված ուժերը Պարսից ծոցում հարված են հասցրել իրանական երրորդ նավին, հայտնում է իրանական պետական հեռուստառադիոընկերությունը՝ IRIB-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը Խարգ կղզու մերձակայքում հարվածներ է հասցրել իրանական երկու նավթատարների։

«Մի քանի րոպե առաջ ամերիկյան ուժերը հարված են հասցրել ևս մեկ առևտրային նավի՝ Ջասքի ափամերձ ջրերում»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ԻՀՊԿ-ն նույնպես հայտարարել էր, որ Իրանի զինված ուժերը հարվածներ կհասցնեն Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմակայաններին, եթե ԱՄՆ զինված ուժերը շարունակեն հարձակումները իրանական նավթատարների վրա։


Leave a Comment