Ավանեսյանն այցելել է Աբովյանի բժշկական կենտրոն
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Աբովյանի բժշկական կենտրոն՝ տեղում ծանոթանալու ինֆեկցիոն բաժանմունքում բուժվող՝ Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակին։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Նրանց առողջական վիճակում դրական դինամիկա կա, շուտով լավացումով դուրս կգրվեն:
ՀՎԿԱԿ-ի կողմից իրականացվել են նմուշառումներ, գործընթացում ներգրավվել են նաև տեսչական մարմնի մեր գործընկերներիը և «Վեոլիա ջուր» ընկերությունը:
Ջրի և մյուս կենսանմուշները դեռևս գտնվում են հետազոտման փուլում: Մեկ անգամ ևս հորդորում ենք կենցաղային նպատակով ջուրն օգտագործել եռացրած, մինչև կլինեն լաբորատոր հետազոտության արդյունքերը»,-ասվում է գրառման մեջ:
Սեպտեմբերի 6-ին Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով, նախնական տվյալներով, 6 քաղաքացի է դիմել բժշկական օգնության։ Նրանցից երեքը բուժօգնություն է ստանում ինֆեկցիոն բաժանմունքում, իսկ մյուսներին ամբուլատոր բժշկական օգնություն է ցուցաբերվել:
Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են գրանցվում ընթացիկ տարում արդեն 3-րդ անգամ: Նախորդ դեպքերը գրանցվել են ապրիլի 21-ին և հուլիսի 17-ին: