Գեղեցկությունից մինչև սարոյանական ժառանգություն․ արվեստն ու գրականությունը՝ մեկ տաղավարում. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Սևակ Հակոբյան

Հաղորդման առաջին հատվածում. Հյուր՝ մոդել, Հայաստանը «Miss Earth» (2015) և «Miss Intercontinental» (2016) հեղինակավոր միջազգային գեղեցկության մրցույթներում ներկայացրած, ինչպես նաև «Miss Globe Friendship 2017» տիտղոսին արժանացած Լիլիթ Մարտիրոյան։

Թեման՝ «Տոն, որը միավորում է նորաձևությունը, արվեստն ու կատարելությունը»․ սեպտեմբերի 9-ը Գեղեցկության միջազգային օրն է։ Լավ առիթ՝ բացահայտելու էսթետիկայի աշխարհի գաղտնիքները, խոսելու նորաձևության, արվեստի և այն մարդկանց մասին, ովքեր մեր կյանքն ավելի գեղեցիկ են դարձնում՝ դիզայներներից մինչև գեղեցկության մրցույթների չեմպիոններ։

Հաղորդման երկրորդ հատվածում. Հյուրեր՝ «Ուիլյամ Սարոյան հիմնադրամ»-ի նախագահ Սքոթ Սեդրակյան և թարգմանչուհի Լյուսիլ Ջանինյան։

Թեման՝ «Սարոյանական օրեր 2026» մշակութային փառատոնը, որն անցկացվում է սեպտեմբերի 4-ից 12-ը Երևանում և Բյուրականում։ Ուիլյամ Սարոյան հիմնադրամի կողմից կազմակերպված այս իննօրյա տոնակատարությունը նվիրված է մեծանուն հայ-ամերիկացի գրողի ծննդյան 118-րդ տարեդարձին։

Փառատոնի նպատակն է արձակի, թատրոնի, կինոյի և նորագույն տեխնոլոգիաների միջոցով նորովի բացահայտել Սարոյանի ստեղծագործական աշխարհն ու նրա թողած ժառանգությունը։

Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։

Leave a Comment