
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ ի պատասխան իրանական նավթատարների ուղղությամբ իրականացված հարվածների, հարձակվել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմաբազայի վրա։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իրանական լրատվամիջոցներին։
Իրանական Press TV-ի հաղորդմամբ՝ հարվածների թիրախում են եղել «Ալ-Ազրաք» ավիաբազայում F-35, F-16 և F-15 կործանիչների տեղակայման ու տեխնիկական սպասարկման օբյեկտները, որոնց հասցվել է «ծանր վնաս»։ Լրատվամիջոցը հայտնում է, որ հրթիռային հարված է հասցվել նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու ականակիրների:
ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը գիշերը հայտնել է, որ ոչնչացրել է իրանական հինգ նավթատար։