Հրշեջները պայքարում են Թուրքիայի Անթալիայի նահանգում բռնկված անտառային հրդեհների դեմ, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ ստիպված են էին լքել իրենց տները և վիրավորվել է առնվազն երկու մարդ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 7-ի երեկոյան Անթալիայի նահանգի Աքսու շրջանում և արագ տարածվել է դեպի հարևան Քեփեզ շրջան՝ ուժեղ քամու պատճառով։
Երկու մարդ հոսպիտալացվել է ոտքերի վնասվածքներով, իսկ վեցը, որոնք տուժել են ծուխ շնչելու հետևանքով, ստացել են բուժօգնություն դեպքի վայրում։
Իշխանությունները տարհանել են Աքսուի և Քեփեզի առնվազն 254 տների բնակիչներին և ժամանակավորապես փակել Անթալիան Իսպարտա քաղաքին կապող մայրուղին։
Տեղական իշխանությունները հայտնել են, որ Աքսուի կենդանիների ապաստարանից տարհանվել է նաև ավելի քան 100 շուն։
Տարածաշրջանում ավելի քան 2000 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Պաշտոնյաները հայտարարել են, որ հրդեհի դեմ պայքարի համար գործի են դրվել առնվազն հինգ հրշեջ ինքնաթիռ, 10 ուղղաթիռ, 110 հրշեջ մեքենա և 600 մարդ։
Հրշեջները նաև մարել են հրդեհները Ադանա և Մերսին նահանգներում։
