Թրամփի ուղու հարցում ԱՄՆ-ի համար գործնական կողմը Ադրբեջանն է, իսկ Հայաստանը՝ ընդամենը տարածք․ Հակոբ Բադալյան



Ադրբեջանի ԱԳ նախարարությունը տարածել է տեղեկություն, որ Բաքվում հանդիպել են Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը և՝ ուշադրություն, Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը գնում է Բաքու և Ադրբեջանի հետ հարցեր, այն էլ իբրև թե հայ–ամերիկյան երկկողմ ծրագիր Թրիփի հետ կապված հարցեր քննարկի, որպես ի՞նչ։

Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ Թրամփի ուղու հարցում ԱՄՆ համար գործնական կողմը Ադրբեջանն է, իսկ Հայաստանը՝ ընդամենը տարածք։ Որեւէ այլ կերպ դժվար է բացատրել, որ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն է քննարկում Ադրբեջանի հետ կապված հարցեր, այն դեպքում, երբ Բաքվում էլ կա ԱՄՆ գործերի հավատարմատար։

Բայց, ինչո՞ւ է գնում Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատարը։ Թերեւս մի պարզ պատճառով։ Որովհետեւ նա է տիրապետում այս տարածքի հետ կապված այն ինֆորմացիային, որն էլ քննարկում է ադրբեջանական կողմի հետ»,-գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment