«Բազմաթիվ հայրենասերների համար սեփական պետությունը դառնում է օտար ու բովանդակազուրկ»․ Սուրենյանց


Հասարակություն


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է․


«Չեմ ուզում քննարկել գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլի շարժառիթները:


Հորդորում եմ՝ դադարեցնել գեներալի դեմ սանձազերծված քարոզչական կեղտոտ կամպանիան:


Լեգենդար գեներալին հայրենասիրության դաս տվող «ինքիշխանականներից» շատերը չգիտեն անգամ, թե Նորատ Տեր-Գրիգորյանցն ինչպիսի մեծ ու ցայսօր չգնահատված ծառայություն ունի Հայաստանի Զինված ուժերի կայացման գործընթացում, արցախյան առաջին պատերազմում հաղթանակի կերտման հարցում:


Կրկնում եմ՝ չեմ ուզում քննարկել գեներալի քայլի մոտիվները:

Տրամաբանական է առաջին հերթին դատապարտել մեր Հանրապետությունն «անճանաչելի» դարձնող իշխանությունների քաղաքականությունը, ինչի հետևանքով բազմաթիվ հայրենասերների համար սեփական պետությունը դառնում է օտար ու բովանդակազուրկ»:

 


Leave a Comment