Իրանը Հորմուզի նեղուցի մուտքի մոտ ամերիկյան ստորջրյա սարք է առգրավել

Իրանը Հորմուզի նեղուցի մուտքի մոտ ամերիկյան ստորջրյա սարք է առգրավել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցի մուտքի մոտ հայտնաբերել և առգրավել են ԱՄՆ-ի զինված ուժերին պատկանող անօդաչու ստորջրյա սարք։

ԻՀՊԿ-ի փոխանցմամբ՝ սարքը հայտնաբերվել և առգրավվել է սեպտեմբերի 8-ի լուսադեմին՝ «բարդ հետախուզական և օպերատիվ գործողության» ընթացքում։ Իրանական կողմը պնդում է, որ խոսքն ԱՄՆ-ի զինված ուժերի ամենաժամանակակից անօդաչու ստորջրյա սարքերից մեկի մասին է։

Իրանական պետական լրատվամիջոցները սարքը նույնականացրել են որպես ամերիկյան Anduril Dive-LD ինքնավար ստորջրյա սարք։ Իրանական կողմի պնդմամբ՝ այն ԱՄՆ-ի զինված ուժերին է փոխանցվել 2025 թվականին։

Սարքը նախատեսված է, մասնավորապես, ստորջրյա հետախուզության և հսկողության, ծովի հատակի քարտեզագրման, ականների հայտնաբերման, ինչպես նաև ստորջրյա մալուխների և խողովակաշարերի զննման համար։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի զինված ուժերը առայժմ չեն հաստատել Իրանի հայտարարությունը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment