
Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովն ընդունել է այցով Ադրբեջանում գտնվող՝ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղ գործընթացի առաջմղման, երկարաժամկետ և կայուն խաղաղության ապահովման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Քննարկվել են նաև TRIPP-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև երթուղու ենթակառուցվածքների շինարարությունը համակարգող TRIPP Development Company-ի ստեղծման հարցը։