
Իրանում բնակչությանն առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքներով ապահովելու հետ կապված խնդիրներ չկան։ ISNA-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի էկոնոմիկայի նախարար Սեյեդ Ալի Մադանիզադեն։
«Չնայած տնտեսական պատերազմի (ԱՄՆ պատժամիջոցներ և իրանական նավահանգիստների շրջափակում — խմբ.) հետևանքով առաջացած սահմանափակումներին, երկրում առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքներով ապահովման ոլորտում որևէ խնդիր չկա», — նշել է նա։
Մադանիզադեի խոսքով՝ երկրի իշխանություններն ուսումնասիրում են արտադրական հումքով ապահովման այլընտրանքային ուղիները։