Էլնուր Մամեդովը` Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրականացումը

Այսօր Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։

Ըստ ադրբեջանական զլմ-ների՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) կազմում էր նաև Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության գործընթացի առաջխաղացման, երկարաժամկետ և կայուն խաղաղության ապահովման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված քայլերի հարցերը։

Ավելին, կողմերը մտքեր են փոխանակել Էլնուր Մամեդովի Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ կատարած այցի արդյունքների, ստորագրված եռակողմ հայտարարության, TRIPP ծրագրի իրականացման և TRIPP Development Company-ի ստեղծման վերաբերյալ, որը կկառավարի երթուղու հետ կապված ենթակառուցվածքների շինարարությունը։

Leave a Comment