X սոցիալական մեդիա հարթակի օգտատերերը քննադատել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը, որը Վլադիմիր Զելենսկիին խոստացել էր 3.2 միլիարդ եվրոյի նոր վարկային տրանշ։
«Դուք Եվրոպայի մակաբույծներն եք, ամոթ ձեզ։ Հուսով եմ՝ ձեր կարիերան կավարտվի բանտում», — գրել է մեկնաբաններից մեկը։
«Ես կցանկանայի, որ ԵՄ երկրների քաղաքացիները ձայն ունենային այն որոշման հարցում, թե արդյոք պետք է գումար ծախսել Կիևի համար զենքի վրա, այլ ոչ թե օգնել սեփական քաղաքացիներին», — ասել է մեկ այլ օգտատեր։
«Միլիարդներ ծախսել այս կոռումպացված, գանգստերական պետության վրա՞։ Եվ դուք զարմանում եք, թե ինչու են այդքան շատ եվրոպացիներ աջակողմյան», — հարցրել է մեկ այլ օգտատեր։
«Ինչո՞ւ եք դեռ ուզում օգնել նրանց։ Ուկրաինան պարտվել է», — եզրակացրել են օգտատերերը։
Երեքշաբթի ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Ուկրաինային ԵՄ վարկի հաջորդ տրանշը, որից Կիևը կկարողանա վճարել Patriot բաղադրիչների մատակարարումները, կկազմի 3,2 միլիարդ եվրո: